News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, այսօր էլ է մեր դաշնակիցը, վստահ եմ, վաղն էլ է լինելու մեր դաշնակիցը եւ որպես դաշնակից, հիմնականում իրենք կատարել են իրենց պարտականությունները: Այս մասին հունիսի 8-ին Աշտարակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բայց մենք պետք է հասկանանք շատ պարզ մի բան, որ էդ դաշնակցային հարաբերությունները միակողմանի չեն: Մենք չենք կարող էստեղ նստենք, ենթադրենք, որ մենք միայն պետք է Ռուսաստանից ուզենք եւ իրենք իրենց զինվորներին պիտի բերեն էստեղ զոհեն: Չգիտեմ, իրենք գազը մեզ ձրի պետք է տան: Կարծես թե իրանք մեզ պարտական են, չի կարող էդպիսի հարաբերություն  լինի, մարդկային հարաբերություններում չկա այդպիսի բան»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը ասաց, որ եթե անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում ՌԴ նախագահի նկատմամբ, նա հարգալից վերաբերմունք ցույց չի տալու:

«Արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին, ո՞վ դառար, դու ո՞վ ես: Անկախ անձից` Պուտինն է, Մեդվեդեւն է, Ելցինն է, դու ով ես, ինչի ես էդ մարդուն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Մեր օրենքներով, կոնկրետ արարողակարգի մասին օրենքով, Հայաստան ժամանած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների նախագահներին եւ վարչապետներին օդանավակայանում դիմավորում է ՀՀ նախագահը կամ վարչապետը: Կարո՞ղ է էդ օրենքները միայն մենք գիտենք, ռուսներն էլ չէ դրա մասին գիտեն: Եւ եթե դու դա չես անում, ու հետո տարածում ես՝ բա գնացեք բոլորին ասեք՝ տեսնում եք, թե ես ի՞նչ տղա եմ, Պուտինին ոնց վերաբերվեցի, դա տղայություն չի, դա շանտղայություն է: Ախր չի կարող այդ բանը հենց այնպես անցնել»,- ասաց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ