News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոչիում ինքնակամ կառույցի սեփականատերը, որը սպանել է դատական երկու կարգադրիչներին, խոստովանել է իր մեղքը, հայտնում է Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեն։

Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ-ն հայտարարել էր Սոչիի Ադլերի շրջանում կասկածյալի ձերբակալման մասին, որը, ստացված հաղորդագրության համաձայն, կրակ է բացել դատական կարգադրիչների վրա՝ բնակիչների վտարման ժամանակ: Իշխանությունների տվյալներով, այս հասցեում գտնվող շենքերը ինքնակամ կառույցներ են եւ դատարանի որոշմամբ քանդման ենթակա են: Երկու դատական կարգադրիչները ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բերման է ենթարկել 60-ամյա տեղացի բնակչին եւ տեղափոխել հերթապահ մաս:

Առաջիկայում կասկածյալին մեղադրանք կառաջադրվի:

Մահացած դատական կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն են: Նրանք 35 եւ 36 տարեկան էին: Հրաձիգը 61-ամյա Վարդան Քոչյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ