News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցե րով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում մեկ անգամ ևս ընդգծեց այս ուղերձը։

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը գովեստով արտահայտվեց կարևորագույն բարեփոխումներում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի վերաբերյալ և խրախուսեց, հայ ժողովրդի հավակնություններին համահունչ, անշեղորեն շարունակել բարեփոխումները ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա շեշտեց ընտրություններում հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքն ապահովելու և Հայաստանի 2018թ․ ընտրական նշաձողը պահպանելու կամ գերազանցելու կարևորությունը։

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում և շարունակել պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ