News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ալիևը մտել է մեր բուն տարածք, որ իրեն ճնշի այդ փաստաթուղթը ստորագրեն, բայց հետո ինչ է պատահել, որ Ալիևը հիմա էլ համբերում է մինչև ընտրությունների ավարտը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հայանպաստ փաստաթուղթ պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որի մասին հայտարարեց երկու շաբաթ առաջ՝ Կառավարության նիստին:

«Բա ինչո՞ւ չստորագրեց։ Կառավարության նիստի ժամանակ հոխորտաց, որ սա հայանպաստ փաստաթուղթ է։ Ինքը չի՞ ուզում հայանպաստ փաստաթուղթ ստորագրել։ Բա Ալիևը չէ՞ր իրեն ստիպում այդ փաստաթուղթը ստորագրել։ Թող ինքը ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ Ալիևն իր կարծիքը փոխել է։ Մարդ պետք է հիմար լինի հայանպաստ փաստաթուղթ չստորագրելու համար։ Ուրեմն՝ եթե չի ստորագրել, սպասենք նոր սյուպրիզների»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի համար հարցական է, թե ինչու միայն հասարակական ճնշումից հետո հայտնի դարձավ հնարավոր փաստաթղթի մասին։

«Բայց գուցե ստորագրել է, մենք չգիտե՞նք։ Մենք չիմացանք չէ՞, որ ինքը նոյեմբերի 9-ին պետք է կապիտուլյացիա ստորագրի։ Այս մարդիկ, խոսելով իրենց ժողովրդավարության, թափանցիկության մասին, իրականության մեջ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ