News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Առեւտրի նախարարությունը մտադիր է պատժամիջոցներ կիրառել Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրող եւ արտահանող «Արմենալ» ընկերության դեմ:

Սա հակարդյունավետ առաջարկ է, որին կտրականապես դեմ է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ANCA-ն սատարում է հավասարակշռված մոտեցումը, որը կստեղծի կառավարվող երկկողմ առեւտրային ռեժիմ` առկա խնդիրները փոխշահավետ ձեւով լուծելու համար եւ կպաշտպանի ԱՄՆ ներքին շահերը` միաժամանակ խուսափելով Հայաստանի տնտեսության վրա կործանարար ազդեցությունից:

«Արմենալ»-ը խոշոր հարկատու է, որը զգալի ներդրում ունի ՀՀ բյուջեում եւ անուղղակիորեն աջակցում է ամբողջ Հայաստանում հազարավոր ընտանիքների կենսամիջոցների ապահովմամբ: Վերջին տարիներին «Արմենալ»-ի՝ ալյումինե փայլաթիթեղի արտահանումը կազմել է Հայաստանից ԱՄՆ ընդհանուր արտահանման երեք քառորդը, իսկ ԱՄՆ ներմուծման միայն մի փոքր մասը եւ ԱՄՆ ընդհանուր շուկայի էլ ավելի փոքր մասնաբաժինը:

«Այժմ, առավել քան երբեւէ, Բայդենի վարչակազմը պետք է ակտիվորեն սատարի Հայաստանի ինքնիշխանությանը եւ Արցախի անվտանգությանը՝ խաղաղ ճանապարհով լուծելով առեւտրային խնդիրները եւ ակտիվորեն ամրապնդելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերը՝ առանց պատժիչ գործողություններով հետապնդումների», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ամպարյանը: «Նման կերպ բոլոր շահագրգիռ կողմերը ժամանակ եւ տարածություն կունենան խնդրի համատեղ լուծման համար»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ