News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումները գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում այն խոստումների տրամաբանական շարունակությունն են, որոնք տրվել էին դեռեւս 2018թ.։ Դրանց մի մասը մենք հասցրել ու կարողացել ենք իրականացնել, իսկ մի մասը՝ առայժմ մնում է չիրականացված։ Այս մասին «Ինչպես վերականգնել տնտեսությունը անկայունության պայմաններում. քաղաքական ուժերի ծրագրային առաջարկությունները» թեմայով բանավեճի ժամանակ, հունիսի 11-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Բաբկեն Թունյանը։

Նրա խոստովանմամբ՝ շատ խոստումներ չի հաջողվել կատարել այն պատճառով, որ իշխանությունում գտնվող քաղաքական թիմը, ըստ էության, մինչեւ վերջ չի ավարտել սահմանված ժամկետը։ «Ինչ-որ բան վատ է արվել, ինչ-որ բան՝ դանդաղ։ Այնուամենայնիվ, մեր հիմնական նպատակները, տրամաբանությունն ու սկզբունքները չեն փոխվել։ Մեր նպատակը նախկինի պես մարդու բարեկեցությունն է, եւ դրա համար շեշտը պետք է դնել գիտելիքների, կրթության վրա, ինչը թույլ կտա ապահովել նորմալ, առողջ տնտեսության ձեւավորումը»,- ընդգծել է պատգամավորի թեկնածուն։

Ընդ որում՝ Թունյանի կարծիքով, կարեւոր է ոչ թե տնտեսության աճի տոկոսային ցուցանիշը, այլ դրա որակը, որը թույլ կտա երկրի քաղաքացիներին զգալ եւ գնահատել այդ աճն իր վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ