News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ոչ մի կապ չկա ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ որոշակի պատժամիջոցների չեղարկման «ընտրական քայլերի» եւ 2015թ. միջուկային գործարքի վերականգնման միջեւ, գրում է Тasnimnews-ը։

«ԱՄՆ (պատժամիջոցների) ցանկից ընտրական բացառությունները կապ չունեն ԳՀՀԾ բանակցությունների հետ եւ չեն դիտարկվում որպես բարի կամքի դրսեւորում, հատկապես հաշվի առնելով տնտեսական ահաբեկչության վերսկսումը»,- ասել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչը Թվիթերի իր հաղորդագրությունում։

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարվի ձախողված քաղաքականությունից եւ չեղարկի բոլոր պատժամիջոցներն Իրանի դեմ, այլ ոչ թե «գնա Թրամփի հետքերով»։

Նրա մեկնաբանություններն արվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերասհկման վարչության (OFAC) հայտարարությունից մեկ օր հետո, որում ասվում էր, որ հանվում են Իրանի ազգային նավթային ընկերության երեք նախկին պաշտոնյաների եւ երկու ընկերությունների պատժամիջոցները, որոնք ավելի վաղ իրանական նավթաքիմիական արտադրանքի «առեւտուր էին անում»։

Գերատեսչության հայտարարությունում նշվում էր, որ նախկին պաշտոնյաները հանվել են ԱՄՆ սեւ ցուցակներից, քանի որ նրանք այլեւս կապված չեն ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ներառված կազմակերպությունների հետ։

Սակայն հայտարարությունում նաեւ նշվում էր, որ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է մտցրել մի քանի կազմակերպությունների դեմ, որոնք, ԱՄՆ գնահատականներով, ֆինանսական օգնություն են ցուցաբերում Եմենի հուսիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ