News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորները կրակել են պաղեստինցի դեռահասի վրա, եւս վեց մարդ վիրավորվել է իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցիների բողոքի ակցիան ցրելու ժամանակ, տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ВВС-ն։ bbc.com/news/world-middle-east-57446157

Հրապարակման համաձայն՝ 15-ամյա Մոհամեդ Համայելը զոհվել է բախումների ժամանակ, որոնք հաջորդել էին Նաբլուս քաղաքից ոչ հեռու հրեական բնակավայրի կառուցման հետ կապված բողոքի ակցիային։

Իսրայելական բանակը ուժ է կիրառել՝ հայտարարելով, որ անկարգություններ են սկսվել, եւ զինվորների կյանքը վտանգի մեջ էր։ «Խռովարարները ավտոդողեր էին այրում, քարեր նետում եւ պայթուցիկներ նետում տեղում գտնվող զինվորների վրա՝ նրանց կյանքը վտանգի ենթարկելով»,- ասել է իսրայելցի զինվորականների ներկայացուցիչը,- «զորքերը պատասխանել են անկարգությունների ցրման միջոցներով եւ կրակ են բացել  անկարգությունների մասնակիցների դեմ»։

Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի եւ Գազայում գրոհայինների պաղեստինյան խմբավորումների միջեւ 11-օրյա հակամարտությունից մի քանի շաբաթ հետո։ ՄԱԿ տվյալներով՝ Գազայում սպանվել է մոտ 256 մարդ, իսկ Իսրայելում՝ 13։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ