News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեկ մեր հանրությունը ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված տղաների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։ Այս մասին այսօր`հունիսի 13-ին, Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 15 ռազմագերիների վերադարձին։

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։

«Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան զոհ չէր լինի ականների վրա»,–ասաց նա։

Նա նշեց, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի: Ըստ նրա՝ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի այս պրոցեսը մինչև վերջ գնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ