News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո եթե մեր առաջարկած օրակարգը կյանքի կոչվի, գերիների հարցը կարող է շատ արագ լուծվել: Այս մասին այսօր` Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Դուք գիտեք՝ հիմա ինչ վիճակում ենք, նախարար չունենք, փոխնախարարները կարծես թե չեն ստանձնում նախարարի պաշտոնակատարի դերը։ Այս իմաստով շատ բարդ վիճակ է։ Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո եթե մեր առաջարկած օրակարգը կյանքի կոչվի, գերիների հարցը կարող է շատ արագ լուծվել։ Այսինքն ռազմագերիների խնդիրը կարող է շատ արագ լուծվել, եթե երկրի ներսում մենք մեր հարցերը լուծենք և արտաքին ճակատում ուժեղանանք։

Բացի այդ ոչ մի պարագայում գերիների հարցը մեր ներքաղաքական կյանքում պետք է չշահարկվի։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի»,- ասել է նա։

Անդրադառնալով սահմանազատման խնդրին, նա ասել է, որ վաղ, թե ուշ պետք է իրագործվի դա։

«Սակայն չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ ինքնաձիգը դրել են  քո գլխին և ասում են՝ արի՝ սահմանները գծենք իրար հետ։ Ի՞նչ է արել Ադրբեջանը, մտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածք  ու ասում է՝ դուրս չեմ գալիս, եթե դուք այս թուղթը չստորագրեք։ Այս թղթի ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորություն ենք ստանձնում հանձնաժողով ստեղծել, որով որ պարտավորվում ենք կատարել այդ հանձնաժողովի որոշումները։ Հանձնաժողովը ինչ է որոշելու՝ ոչ մեկ չգիտի։ Սահմանները, այո, պետք է գծվեն, բայց չի կարելի դա անել ռազմական ճանապարհով, դա քաղաքացիական գերատեսչությունների գործ է։ Այս իմաստով է, որ Ադրբեջանի արարքը չի ընկալվում միջազգային հանրության կողմից»,-ասաց նա։

Մարուքյանի կարծիքով` այնպես չէ, որ Հայաստանում բոլորն իրենց հույսը դրել էին ՀԱՊԿ-ի վրա, ուղղակի ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի անդամն ենք, հետևաբար առաջինը դիմում ենք այդ կազմակերպությանը, և սկսվում է կամ չի սկսվում գործընթաց։

«Մեր արտաքին հարաբերությունները շատ խառնված են իրար․ ինչպես երկրի ներսում է քաոս առաջացել վերջին տարիների ընթացքում, այնպես էլ Հայաստանի արտաին հարաբերություններում է քաոտիկ վիճակ և այդ վիճակը պետք է կարգի բերել։ Մենք բազմաթիվ պայմանագրեր ունենք ստորագրած ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանի հետ։ Դրանք բոլորը պետք է քննարկել, տեսնենք՝ որն է գործում, որը չի գործում և ինչու։ Դրա մասին էլ քննարկում չկա։ Եվ այս իմաստով բնականաբար պետք է աշխատել նաև Արևմուտքի երկրների հետ։ Երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար պարոն Ռիքերն էր Հայաստանում։ Ես նրան եմ փոխանցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կիրառվելիք սանկցիաների մասին նամակ, այդ ցանկը, թե ում նկատմամբ է պետք սանկցիաներ կիրառել, ինչպես նաև ամբողջական հիմնավորումներ, թե ինչու պետք է Արևմուտքն այդ սանկցիաներ կիրառի։ Հույս ունեմ՝ դա նաև ԱՄՆ պետ․ դեպարտամենտում քննարկման առարկա կդառնա»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ