News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջ-ո Բայդենը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Թուրքիայում տեղակայված ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի թեման: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բայդենի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այո, նա [կքննարկի]: «Ս-400», այո, զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ընդ որում, Սալիվանը չի խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ կարող է ասել Բայդենն Էրդողանին այս թեմայի շուրջ:

Միաժամանակ նախագահի օգնականն ասել է, որ Բայդենը, Թուրքիայի առաջնորդի հետ զրույցում մտադիր է անդրադառնալ Մոսկվայի եւ Պեկինի հետ Անկարայի հարաբերությունների հարցերին:

Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային «Ս-400» համալիրների մատակարարման մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնությունից: Անկարայի որոշումն առաջացրեց Վաշինգտոնի եւ ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին ասել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել «Ս-400»-ից` չնայած Վաշինգտոնի ճնշմանը: Նա նաեւ հերքել է պատժամիջոցների սպառնալիքները եւ առաջարկել Միացյալ Նահանգներին փորձել իրականացնել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ