News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Ջ-ո Բայդենը, խոսելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման մասին, վրիպակ է թույլ տվել: Նա շփոթել է Լիբիան եւ Սիրիան` երբ ելույթ ունեցավ G7-ի գագաթնաժողովին:

Սպիտակ տան ղեկավարը նշել է աֆրիկյան Լիբիան, երբ պետք է խոսեր մերձարեւելյան Սիրիայի մասին: Քիչ անց Բայդենի խոսքերը ստիպված էր բացատրել Ազգային անվտանգության հարցերով օգնականը Ջեյք Սալիվանը:

«Մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ միասին: Օրինակ` Լիբիայում... »,- ասել է Բայդենը:

Դա տեղի էր ունեցել, երբ Ամերիկայի 46-րդ առաջնորդը խոսում էր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական համագործակցության զարգացման հեռանկարների մասին:

«Այո, այո, ուներ»,- դրական պատասխան էր տվել Սալիվանը լրագրողների հարցին` արդյոք Բայդենը նկատի ուներ Սիրիան:

Արդյունքում 78-ամյա նախագահը Հյուսիսային Աֆրիկայի պետությունը շփոթել էր Մերձավոր Արեւելքում պետության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ