News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 7-13։

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 4սմ-ով և կազմել` 1900.87մ (13.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 5սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սմ-ով։

«Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.250մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 13-ը ներառյալ՝ 37.840մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.950մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 13-ը ներառյալ՝ 118.400մլն. մ³»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ