News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի փոքրիկ քաղաքը պատահաբար վաճառել է իր ջրմուղ աշտարակն անշարժ գույքի անհաջող գործարքի ձախողման արդյունքում:
Անցյալ ապրիլին մի գործարար 55000 դոլարով գնել էր Բրուքսվիլի ջրային աշտարակի տակ գտնվող քաղաքապետարանի շենքը` այն մարզադահլիճի վերածելու համար: Սակայն երբ Բոբի Ռիդը մեքենայով գնացել էր վարչաշրջան՝ իր նոր գրասենյակի հասցեն պարզելու համար, նրան ասել էին, որ իր գնած լոտը ներառում է ջրմուղ աշտարակի ամբողջ տարածքը, հայտնում է Tampa Bay Times- ը:

Բարեբախտաբար Ռիդը պատրաստ էր վերադարձնել այն: «Ես չգիտեմ` ում մեղադրել»,- ասաց քաղաքի խորհրդական Բլեյք Բելը: «Մենք խորհրդի անդամներ ենք եւ ապավինում ենք քաղաքի կառավարչին: Ենթադրում ենք, որ նա պատշաճ շրջահայություն է ցուցաբերել»:

Քաղաքի ղեկավար Մարկ Քութնին մեղադրել է նրանում, որ տեղի ունեցածի սխալ իրավական նկարագրություն է տեղի ունեցել: «Մենք մարդ ենք,- ասել է նա:- Երբեմն մենք սխալներ ենք թույլ տալիս»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ