News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սկանդալ է բռնկվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի լուսանկարի հետ կապված: Բանը հասել է նրան, որ Էրդողանի խորհրդական Իսմայիլ Սեսուրը որոշել է պաշտպանել Էրդողանի «պատիվը»՝ մեղադրելով Financial Times-ին Էրդողանի «սխալ ընկալման» վրա «գործողություն» կազմակերպելու փորձի մեջ: Financial Times-ի որոշումը՝ հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արված բազմաթիվ լուսանկարներից մեկը, ցուցադրել է «Էրդողանի քաղաքական պայքարի մասշտաբները», - կարծում է Սեսուրը:

Լուսանկարն արվել է այնպիսի ռակուրսից, որ տպավորություն է ստեղծվում, թե Էրդողանը, կռացած, փորձում է համբուրել Բայդենի բռունցքը: Էրդողանի և Բայդենի առաջին հանդիպումը տեղի է ունեցել երեկ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Բայդենը մոտեցել է սեղանի մոտ նստած Էրդողանին և դիմավորել նրան բռունցքի հպումով: Լուսանկարն արվել է, երբ Էրդողանը վեր էր կենում աթոռից:

Լուսանկարը, որը հրապարակել են նաև Reuters-ը, Associated Press-ը և Agence France-Presse-ը, բուռն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում` դրդելով գործակալություններին պարզաբանումներով հանդես գալ:

Լուսանկարը Էրդողանի աջակիցների անմիջական արձագանքն է առաջացրել սոցիալական ցանցերում և ուրախացրել նրա հակառակորդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել