News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ձեւավորվել են Սորոսի ցանցեր, քաղաքացիների վրա ազդեցության խմբեր, այդ ցանցերի գործունեությունը երկար տարիներ «քաղաքացիական ակտիվության» լեգենդի ներքո ձեւափոխել է հանրային գիտակցությունն ու լրջորեն ազդել Հայաստանում տրամադրությունների վրա: Այս մասին «Ստրանա.ուա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում համար առաջինը ներկայացող Արթուր Վանեցյանը:

«Դժվար է դա գնահատել այս պահին: Այդ ցանցերի գործունեությունը երկար տարիներ «քաղաքացիական ակտիվության» լեգենդի ներքո ձեւափոխել է հանրային գիտակցությունն ու լրջորեն ազդել Հայաստանում տրամադրությունների վրա, որն էլ հանգեցրեց ողբերգական ելքի»,-ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ 2018 թվականին հայկական հանրության զգալի մասը խաբվել է: «Չեն հասկացել՝ ում եւ ինչի համար են բերում իշխանության: Դա վերոնշյալ ազդեցության արդյունքն է, որը շարունակվել է երկար տարիներ եւ շարունակվում է մինչ օրս»,-հավելել է Վանեցյանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ