News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին «La Grange» վիլլայում, հայ եւ շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում եւ գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասել է՝ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին եւ նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:

Ցուցարարները բարձրաձայնել են արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքի մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաեւ մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսեւորել եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը

Ցուցարարները գերտերությունների ղեկավարներին կոչ են արել այցելել Ժնեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան, չմոռանալ պատմությունը, քանի որ կրկնության վտանգ կա: «Նրանք նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա երկրորդ հուշարձան կառուցել, բայց փաստ է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր զոհեր, անօթեւաններ, փախստականներ, կորսված տարածքներ: Սկսվել է նաեւ մշակութային արժեքների ոչնչացման փուլ»,-պատմել է Անի Գասպարյանն ու հավելել, որ ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում անդրադարձել է հայ գերիներին՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից մոտ յոթ ամիս անց Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ մոտ 200 հայ գերի, եւ Բաքուն համառորեն չի համաձայնում նրանց վերադարձնել Հայաստան:

Ժնեւի քաղաքական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի դաշնային խորհրդին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի  հանդեպ ցուցաբերած ագրեսիան:

Նրանք հիշեցրել են, որ դեռ 2020-ի նոյեմբերին Ժնեւի իշխանությունները դիմում են ներկայացրել Շվեյցարիայի Դաշնության ֆեդերալ խորհրդին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ չնայած որոշ գործիչներ դիմումին լռությամբ են արձագանքել՝ առաջնային համարելով Շվեյցարիայի չեզոք դիրքորոշումը՝ կարեւորելով երկրի եւ Ադրբեջանի տնտեսական շահերը:

«Շվեյցարիան, լինելով խաղաղության այն հարթակը, որտեղ հանդիպում են գերտերությունների նախագահները, պետք է ունենա այն դերը, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-շեշտել են ցուցարարները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ