News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մնաց 2 օր. Չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին: Այս մասին իր հոդվածում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ-ական տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2020թ․-ը 2017թ․-ի համեմատ տարեկան միջինը․

ՀՀ պետական պարտքն աճել է 9 տոկոսով,

ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է 3,5 տոկոսով,

համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 1,8 տոկոսով,

ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 1,2 տոկոսային կետով,

սպառողական միջին գներն (ՍԳԻ) աճել է 2,2 տոկոսով,

միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –17000,

առանց գնաճի հաշվառման՝ իրականում ՀՆԱ-ն նվազել է՝ 0,4 տոկոսով,

ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 7,4 տոկոսով,

գործազրկությունը չի նվազել։

ՀՀ պետական ընդհանուր պարտքը 2018թ․-ի հունվարի համեմատ 2021թ․-ի մարտին աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․-ին եղել է 58,9 տոկոս, իսկ 2020թ․-ին դարձել է 67,3 տոկոս։

2018-2020թթ․ արձանագրվում է նաև կապիտալի փախուստ ՀՀ-ից՝ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի կայուն նվազում։ 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2018թ․ համեմատ կրճատվեց 30 միլիարդ դրամով։ 2020թ․ աննախադեպ էր նախորդ 25 տարիների համեմատ՝ գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։

2007թ․-ը 1997թ․-ի համեմատ տարեկան միջինը․

ՀՆԱ-ն աճել է 10,5 տոկոսով,

ՀՀ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է 2,8 տոկոսային կետով,

միջպետական միգրացիայի բացասական մնացորդը (միջին տարեկան) կազմել է –9000,

ՀՀ պետական բյուջեի եկամուտները աճել են 45 տոկոսով,

գործազուրկների թվաքանակը նվազել է շուրջ 8500-ով։

1997-2007թթ․-ին օտարերկրյա ներդրումներն աճել են ՀՆԱ-ի աճին համապատասխան։ 1992թ․-ից հետո առաջին անգամ 2004թ․-ին ուղևորափոխադրումների հաշվեկշիռը դարձել է դրական՝ +2,1 հազար։

Ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում, նրանց համար ընտրությունը հստակ է և պարզ․

ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ «Հայաստան» դաշինք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ