News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արգենտինայում մուկորմիկոզի կամ «սեւ բորբոսի» առաջին դեպքն է գրանցվել COVID-19-ից բուժված կնոջ մոտ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

«Մուկոմիկոզի առաջին դեպքը, որը հայտնի է նաեւ որպես «սեւ բորբոս», գրանցվել է Ֆորմոզայից պացիենտի մոտ, որն ավելի վաղ վարակվել էր COVID-19-ով»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիվանդը 47-ամյա կինն էր, որն ուներ բարձր ճնշում, II տիպի շաքարային դիաբետ եւ COVID-19: Այսպես, կորոնավիրուսից հետո կնոջ մոտ առաջացել էր գլխացավ եւ քիմքի զգայունության խանգարում: Հետազոտվելուց հետո բացահայտվել էին վտանգավոր սնկերը:

Նախարարությունում հավելել են, որ ուսումնասիրվում է մուկորմիկոզի եւս մեկ հավանական դեպք: Խոսքը վերաբերում է Բուենոս Այրես նահանգում մահացած մարդու մասին:

COVID-19-ով վարակվածների շրջանում առաջին անգամ  մուկորմիկոզի բռնկումը գրանցվել է մայիսին Հնդկաստանում: Կորոնավիրուսային վարակի՝ իմունիտետը ճնշող թերապիան հանգեցրել է երկրում հազվագյուտ հիվանդության բռնկման, որն ունի շուրջ 50 տոկոս մահացություն:

Մուկորմիկոզը հազվագյուտ վարակ է, որը պայմանավորված է Mucorales սնկերով, որոնք սովորաբար հանդիպում են հողի, բույսերի, գոմաղբի, փտող մրգերի եւ բանջարեղենի մեջ: Սունկն ախտահարում է քթի խոռոչը, ուղեղն ու թոքերը, եւ սպառնալիք ներկայացնում թույլ իմունիտետով մարդկանց համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ