News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի ղեկավարը հանդիպել է բարձր ռազմական պաշտոններ զբաղեցնող անձանց հետ եւ հրամայել նրանց պատրաստվել նոր ռազմական գործողություններին ՀԱՄԱՍ-ի հետ, քանի որ լարվածությունը դեռեւս բարձր է, թեպետ հակամարտությունը դադարել է անցած ամիս: Այդ մասին հաղորդում է Fox News-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը թվիթերյան էջում հայտարարել է ավիահարվածների երկրորդ գիշերի մասին՝ ի պատասխան օդապարիկներին, որոնք արձակվել էին Գազայից: Զինվորականները հայտարարել են, որ նրանք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմական միավորումների եւ հրթիռային փորձադաշտի ուղղությամբ:

Գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին, որը պատրաստվում է այցելել Վաշինգտոն այս հանգստյան օրերին, ճեպազրույց է անցկացրել բարձր ռազմական ղեկավարության հետ եւ նախազգուշացրել նրանց մարտերին պատրաստվելու մասին: Զինվորականները հայտարարել են, որ կործանիչները հարվածել են ՀԱՄԱՍ-ի միավորումների ուղղությամբ հինգշաբթի ուշ երեկոյան: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դրա ուժերը պատաստվում են բոլոր հնարավոր սցենարներին, ներառյալ՝ ռազմական գործողությունների վերսկսումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ