
Գորիում տեղակայված 34/03 ընտրատեղամասի դիմաց զինվորական համազգեստով ընտրողներին տեսանկարահանելու ժամանակ խոչընդոտվել է ParaTV - ի լրագրողի աշխատանքը։
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայի հորդորով և խնդրանքով տեսանկարահանումը դադարեցվել է, որից հետո քաղաքացիական հագուստով երիտասարդը և մեկ այլ բարձրաստիճան զինծառայող սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ։
Դեպքի վերաբերյալ ահազանգել են Ոստիկանություն։
Այս մասին գրում է armvote21 տելեգրամ ալիքը: