News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մեր թեկնածուները, մեր շտաբի ներկայացուցիչները հետապնդվում են, ձերբակալվում են անօրինական ձեւով, հետախուզվում են նրանց բնակարանները, շտաբները, մեծ մասամբ առանց  փաստաթղթի: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Թեհմինա Վարդանյանը:

«Այս ամենը սրվել է կապիտուլյանտի մոտ վերջին 2 օրերի ընթացքում, մասնավորապես երեկ եւ այսօր առավոտվանից: Լայնածավալ տեռոր է իրականացվում հիմնականում թեկնածուների վրա: Սրա նպատակը մեկն է՝ խոչընդոտել մեր շտաբի աշխատանքներին, կաթվածահար անել դրանք:

Երկրորդը վարչական լծակների լկտի ու ամբարտավան կիրառումն է: Մասնավորապես, զինվորականների կողմից: Մամուլը հեղեղված է 34/10, 34/03, 34/13  տեղամասերում տեսանյութերով, եւ անընդհատ ստանում ենք տեղեկություններ, որ որոշ խամաճիկային սպաներ շարում են զորքը եւ տեղամաս մտնելուց առաջ, որ գնան ու քվեարկեն իշխանություններին:

Երրոդ ուղղությունն այն է, որ մարզերում պատգամավորները, մարզպետները կանգնում են տեղամասերի դիմաց, այդպիսով փորձելով վախեցնել, սպառնալ, ուղղորդել, հրահանգավորել քաղաքացիներին: Սա ամենաընդգծվածը հայտնի պատգամավորների կողմից է: Մասնավորապես, Ճամբարակում 20/21 տեղամասում կապիտուլյանտի մտերիմ պատգամավոր Հայկ Սարգսյանը բռնաճնշումներ է իրականացնում»,-ասաց նա:Շ

Թեհմինա վարդանյանը նկատեց, որ հիմնականում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները խոտանված են եւ փորձում են գցել տպագրատների վրա ու ասել, որ դա տպագրական սխալմունք է:

«Մենք ստացանք տեղեկություն, որ Աբովյանի 29/20 տեղամասի դիմաց նկատել են կնոջ, որի ձեռքում եղել է ծրար, որի մեջ դրված է եղել համար 3 քվեաթերթիկը, եւ սա խոսում է այն մասին, որ կապիտուլյանտը, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, այդ թվում կարուսել, լցոնումներ եւ այլն»,-ասաց «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ աննախադեպ ընտրակեղծարարություններ է արվում, որ դատախազություն արդեն իսկ ներկայացված է առերեւույթ շուրջ 400 դեպք:

Անդրադառնալով նրան, որ մինչեւ վերջ լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, թե որտեղ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանը, Թեհմինա Վարդանյանն ասաց. «Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի խռխռոցի մասին, սա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանն առհասարակ վախենում է փոողոց ուրս գալ, վախենում է լրագրողներից: Այո, դա արված է նպատակային»:

Նա ընդգծեց, որ օրեր շարունակ հիմնական թիրախում եղել է բացառապես «Պատիվ ունեմ» դաշինքը. «Իսկ երեկվանից եւ այսօր նկատում ենք, որ որոշ խախտումներ են փորձում հայտնաբերել «Հայաստան» դաշինքի հետ կապված, բայց որ «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ ընդգծված թիրախավորում կա, սա հստակ է: Դա դատապարտելի է եւ գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ուժեղ եւ իրական ընդդիմադիր ուժերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ