News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով:  Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն  մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը` խափանել գործունեությունը:

Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ