News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հունվարին պաշտոնը թողնելուց հետո, 22 հանդիպում է ունեցել իր մասին ապագա 17 գրքերի հեղինակների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios-ին:

Լրատվամիջոցի աշխատակիցների հաշվարկով՝ նախկին նախագահը Մար-օ-Լագոյի (Ֆլորիդա) իր կալվածքներում ընդունել է իր մասին գրող հեղինակների, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացրել է միջինը մեկուկես ժամ: Թրամփը նրանց թույլ է տվել ձայնագրել իրենց խոսակցությունները:

Հանրապետականի օգնականները խոստովանում են, որ ապագա գրքերի մեծ մասում տրվելու է Թրամփի գործողությունների՝ «լավագույն դեպքում խառը» բնութագիրը: Այնուամենայնիվ, աշխատությունների եւ հարցազրույցների հարցումների քանակը, նրանց խոսքով, վկայում է անգամ անցյալ նոյեմբերի ընտրություններում պարտությունից հետո ԱՄՆ 45-րդ նախագահի անձի հանդեպ մեծ հետաքրքրության մասին:

Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի որոշ հարցազրույցների հատվածներ աղմկահարույց են, եւ խոսակցությունների ձայնագրությունները, ամենայն հավանականությամբ, մեջբերվելու են առաջատար լրատվամիջոցներում: Սա կապահովի, որ նախկին նախագահը հաջորդ տարվա ընթացքում մնա տեղեկատվական դաշտում:

Թրամփը ինքնուրույն է կայացրել այս կամ այն հեղինակին հարցազրույց տալու որոշումները, օրինակ՝ մերժել է ընդունել հայտնի լրագրող Բոբ Վուդվորդին, որը տեղեկություններ է հավաքում հանրապետական նախագահի՝ Սպիտակ տանը անցկացրած վերջին օրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ