News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Թուրքիան առանց հայերի մասնակցության չեն կարող լուծել Հայաստանով անցնող ճանապարհի խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հայտարարությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, բայց կա «հաղորդակցություններ» հասկացություն: «Երկրորդ պահն այն է, որ այս ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով: Ինչպե՞ս կարող են նրանք լուծել Հայաստանի խնդիրը առանց հայերի մասնակցության»,- նշեց փորձագետը: Տարասովը հատկանշական համարեց այն փաստը, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվեց Հայաստանում ընտրությունների նախօրեին: «Ուստի, գուցե, դրանով նրանք ցանկանում էին ազդել այս ընտրությունների արդյունքների վրա: Եթե այո, ապա դա նրանց չհաջողվեց: Ինչ վերաբերում է բազաների մասին հայտարարություններին, ապա դա անհեթեթություն է, դրանք չեն լինի: Բազան հայտնվում է երրորդ պետության կողմից սպառնալիքի առկայության դեպքում: Ո՞վ է հիմա սպառնում Ադրբեջանին: Ոչ ոք։ Դրդապատճառ չկա: Հետեւաբար, նման հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին: Այս իմաստով Թուրքիայի հնարավորությունները խիստ չափազանցված են, իսկ ադրբեջանցիներն իրենց հերթին չեն ցանկանում կորցնել իրենց անկախությունը»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը մայիսի 15-ին ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որում նշվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կարեւորությունը: Էրդողանը չի բացառել նաեւ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ամենաշատ