News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:

Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք:

Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ