News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ներկայում քաղաքական խորհրդակցությունները կարող են վարվել եւ վարվում են ըտնրությունների ընթացքում խախտումների կապակցությամբ միայն Սահմանադրական դատարան դիմելու հարցի շուրջ, սակայն ոչ հնարավոր քաղաքական համագործակցության շուրջ: Ներկայիս խորհրդակցությունները կապված են հենց այդ հարցի հետ՝ դիմել ՍԴ, թե ոչ, համատեղ, թե ինքնուրույն: Այդ մասին հունիսի 25-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

Նա պարզաբանել է, որ խորհրդարան չանցած քաղաքական ուժերի կողմից ՍԴ դիմելու հարցի շուրջ խորհրդակցություններ չեն անցկացվում:

Նրա խոսքով՝ ներկայում չկա հստակ տեղեկատվություն, թե «Պատիվ ունեմ» դաշինքից ով կներգրավվի պատգամավորների վերջնական ցուցակում, եւ մինչեւ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը լրանալն այդ հարցը արդիական կլինի:

«Միայն այդ հարցը պարզաբանելուց հետո կորոշվի մանդատների եւ վերջնական ցանկի մասին թեման: ՍԴ դիմելը կախված է խախտումների կշիռից, որոնք գրանցվել են ընտրությունների ընթացքում:

Այս պահին մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություններ չկան այն թեկնածուների կողմից, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն ցուցակում: Այս հարցի վերաբերյալ քննարկումներ նույնպես չեն ընթանում, քանի որ մինչ օրս օրակարգում միայն Սահմանադրական դատարան դիմելն է», - նշել է Սոս Հակոբյանը: 

Հարցին, թե քննարկվե՞լ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցության հետ համագործակցության հարցը, նա պատասխանել է. ««Պատիվ ունեմ» դաշինքում այդ հարցը չի քննարկվել»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում ներկայացվելու են երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ընտրությունների արդյունքում «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացել է պատգամավորական 7 մանդատ: 

Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ չի ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ խախտումների պատճառով դիմելու է Սահմանադրական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ