News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մեր քաղաքականության առանցքային հաղթանակը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին համաձայնության ձեռքբերումն է, որը հնարավոր դարձավ Վրաստանի միջնորդության եւ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տարեկան զեկույց ներկայացնելով խորհրդարանին, գրել է Aliq.ge-ն:

Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձը աննախադեպ իրադարձություն էր, որն ընդգծում է Վրաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը որոշակի դժվարություններ է առաջացրել ամբողջ տարածաշրջանի համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համար կարեւոր է հարեւան երկրներում խաղաղությունն ու կայունությունը: Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը՝ հանուն համընդհանուր խաղաղության եւ կայունության:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ