News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացի Բենջամին Գիլլն ահազանգել է NEWS.am, որ հունիսի 24-ին Գյումրիում ճանապարհային ոստիկաններն իրեն տուգանել են երեսուն հազար դրամով՝ առանց կոնկրետ պատճառը նշելու։

Նրա խոսքով՝ ինքը կեսօրին մոտ մոպեդով անցնելիս է եղել Գյումրու կենտրոնական մասով, երբ ճանապարհային ոստիկանները իրեն կանգնեցրել են:

«Ես առանձին գծով գնում էի, երբ ինձ կանգնեցրին ձախ թեքվելուն պես: Կանգնեցրին, ասացին, թե կտրել եմ բեռնատարի ճանապարհը, սակայն չբացատրեցին, թե կոնկրետ ինչ խախտում եմ արել։ Պահանջեցին, որ խախտման համար վճարեմ 200 դոլար եւ իրավիճակն այնպիսին էր, որ իրենց մոտ էին պահել վարորդական վկայականս, ես հասկանում էի, որ, եթե չվճարի, կամ կտանեին վկայականս, կամ ինձ կտանեին բանտ: Նրանք ինձնից պահանջում էին երկու հարյուր դոլար՝ հասկացնելով, որ եթե չվճարեմ, ինձ կձերբակալեն։ Ի վերջո, ես համոզեցի վճարել հարյուր դոլար և ոստիկանի հետ գնացի գումարը կանխիկացնող սարքի մոտ, իսկ նրա վերադասը մնաց մոպեդիս մոտ»,- պատմեց նա՝ նշելով, որ դրանից հետո կարողացել է սակարկել եւ ոստիկանին վճարել  երեսուն հազար դրամ, որի համար ստացական չեն տվել: 

Քաղաքացու խոսքով՝ մոպեդը գրանցված է Վրաստանում, որտեղից եւ դեպքի նախորդ օրը ժամանել էր Հայաստան, բացի այդ, ունի միջագային վարորդական իրավունք:

Նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ