News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր գումարման պատգամավորների համար հյուրանոցների աստղայնության աստիճանը նվազեցնելու հաշվին Պետդուման կտնտեսի մինչեւ 180 միլիոն ռուբլի: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Դումայի աշխատակազմի ղեկավար Իգոր Դիվեյկինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ հյուրանոցների աստղայնությունը կրճատելու եւ մինչեւ 4 աստղ սահմանելու հաշվին բյուջետային միջոցների տնտեսումը կկազմի շուրջ 180 միլիոն ռուբլի: Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է նոր գումարման պատգամավորներին, որոնք Մոսկվայում չեն բնակվում: Նրանք կբնակեցվեն հյուրանոցներում մինչեւ ծառայողական բնակարան ստանալը:

«Պատգամավորների ավիացիոն թռիչքների ծախսերն օպտիմալացնելուց հետո երկու տարվա ընթացքում տնտեսումը կազմել է արդեն 405 միլիոն ռուբլի»,-եզրափակել է Դիվեյկինը:

Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը լրագրողներին հայտնել էր, որ յոթերորդ գումարման վերջին հնգամյա աշխատանքի ընթացքում տնտեսումը կազմել է 2,4 միլիարդ ռուբլի պատգամավորների՝ ոչ այնքան կարեւոր օտարերկրյա այցելություններից հրաժարվելու եւ ծախսերը կրճատելու հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ