News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի լեռներում առաջին անգամ հայտնաբերվել են մոլորակի որոշ այլ շրջաններին բնորոշ եղջերու պատկերող ժայռապատկերային արվեստի նմուշներ: Գիտության համար արժեքավոր գտածոն պահպանելու համար իշխանություններն ու գիտնականները որոշել են գաղտնի պահել դրա գտնվելու ճշգրիտ վայրը, գրել է Planet-today-ը՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:

Թուրք հնագետների գտած ժայռապատկերները մոտ ութ հազար տարվա պատմություն ունեն, սակայն գտածոյի մասին մանրամասներ դեռեւս հայտնի չեն: Ավելին, գիտնականներն ու իշխանությունները փաստացի գաղտնիացրել են պատկերների մասին տվյալները, որպեսզի «գանձեր որոնողները» դրանք չգտնեն:

«Այն վայրը, որտեղ մենք հայտնաբերեցինք ժայռապատկերը, գաղտնի է պահվում, ինչն անհրաժեշտ է արժեքավոր նմուշի պահպանման համար», - ասել է Էրզրումի Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Յավուզ Գյունաշտին: Գիտնականը, սակայն, նշել է, որ պատկերները հայտնաբերվել են Թորթում նահանգի լեռնային քարանձավների պատերին: Նախկինում Թուրքիայում ժայռապատկերներ հայտնաբերվել են Էրզինջան, Արդահան եւ Կարս նահանգներում:

Նոր գտածոն եզակի է Թուրքիայի համար, քանի որ այն երկրում հայտնաբերված եղջերուն պատկերող առաջին ժայռապատկերներն է: Հնագույն նկարիչները մոտ ութ հազար տարի առաջ քարանձավի պատերին օխրայով կենդանիներ էին պատկերում: Նկարչության տեխնիկան, ինչպես ընդգծել է Գյունաշտին, էապես տարբերվում է այն տեխնիկայից, որով արվել են Թուրքիայում հայտնաբերված այլ ժայռապատկերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ