News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի սկսած պատերազմն ավելի է բարդացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում նշել է 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

Պարոն Էվանս, քանի որ ես հնարավորություն ունեմ Ձեզնից հարցազրույց վերցնելու, չեմ կարող չօգտագործել պահը՝ Ձեզ հարցեր տալու Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և Հայաստանը չպետք է որևէ պահանջ ունենա: Ի՞նչ կարծիք ունեք հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ: Ձեր կարծիքով, հարցի վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք ունի նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ միասին, միշտ հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Շուրջ քսանվեց տարի միջնորդները փորձում էին աջակցել կողմերին արդար և տևական լուծման հասնելու հարցում, մի քանի անգամ բավականին մոտենալով դրան, ինչպես Քի Ուեսթում 2001 թվականին։ Բայց դիվանագիտությունը, քաղաքականության պես, հնարավորինի արվեստ է, և մենք տեսանք անցյալ աշնանը, թե ինչ կարող է պատահել: Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի ընթացքում բռնությունն ու ոչնչացումը մեծ ցավ ու տառապանք են բերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և, ցավոք, ավելի են բարդացրել խաղաղ և կայուն լուծման հասնելու մարտահրավերը: Ինչպես միշտ է եղել, համանախագահները հասանելի են կողմերին՝ օգնելու համար, բայց ի վերջո կողմերն են, որ պատասխանատու են եղած բազմաթիվ խնդիրները լուծելու հարցում։

Պատերազմից հետո Ադրբեջանում հայ գերիները պատանդ են մնում քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել հարցը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին` խնդրի լուծման և հայերին հայրենիք վերադարձնելու հարցում:

Դժբախտաբար, որոշ պետությունների և ոչ պետական դերակատարների կողմից պատանդները կիրառվում են փրկագնի կամ քաղաքական սակարկությունների համար: ԱՄՆ-ի կողմից մղված առաջին պատերազմը Հյուսիսային Աֆրիկայի Բարբարիի ափի ծովահենների դեմ էր, որոնք նույն գործելակերպն ունեին: Հուսադրող էր տեսնել անօրինական կալանավորված հայերի մի մասի վերադարձը, իսկ Բաքվի դատարանի կողմից մեղադրանքները ընդդեմ մյուսների, առանց իրական գործողությունների ներկայացման, էլ չենք խոսում դաժանության և վայրագության գործողությունների մասին, որոնք տեսել ենք որոշ տեսանյութերում, դեմ են հաստատված միջազգային նորմերին և հումանիտար սկզբունքներին: Դրանք պետք է դատապարտվեն:

Մոտ 2 ամիս է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի տարածքներում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում և մտադիր չեն հետ գնալ: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հայելային սկզբունքով զորքերը դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից և տեղակայել միջազգային դիտորդներ: Ձեր կարծիքով, ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում:

Ես այլևս ԱՄՆ դիվանագիտական ծառայության մեջ չեմ և, հետևաբար, ի վիճակի չեմ ասելու, թե ապագայում ինչպիսին կարող է լինել նոր վարչակազմի դիրքորոշումը: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների խախտումը, նույնիսկ եթե կան որոշ վիճելի հատվածներ, որոնք պետք է սահմանազատվեն, ակնհայտորեն չի օգնում իրավիճակին և պետք է իսկույն, այսինքն՝ անմիջապես դադարեցվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ