News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրությունը մեր տարածաշրջանի զարգացման առաջնահերթ ուղղություններից է, եւ մենք հետեւողականորեն առաջ ենք տանում այդ քաղաքականությունը։ Այս մասին հուլիսի 7-ի մամուլի ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա, մասնավորապես, ներկայացրեց մարզում արտադրվող այլընտրանքային էներգիայի ծավալները, ինչպես նաեւ դրա զարգացման հեռանկարները։ «Ներկա պահին այլընտրանքային էներգիայի արտադրության համար մենք փոխել ենք 387 հա հողերի կատեգորիան, եւ դրանցից 36 հա-ի վրա արդեն շինարարություն է կատարվում։ Շինաշխատանքները սկսվում են Մեծ Մասրիկում՝ 132 հեկտարի վրա։ Շինաշխատանքների ավարտից հետո «Մեծ Մասրիկ» արեւային ֆոտովոլտային կայանում կարտադրվի 53 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ներկա պահին 16 մվտ էլեկտրաէներգիա արտադրվում է խոշորացված Շողակաթ համայնքի կայաններում, որոնք կառուցվել են վերջին երեք տարում»,- տեղեկացրել է մարզպետը։

Ընդ որում՝ նա նշել է, որ մյուս կայանների շինարարության ավարտից հետո Շողակաթի արեւային կայաններն ընդհանուր առմամբ կարտադրեն 36 մվտ էլեկտրաէներգիա։

Սանոսյանի խոսքով՝ ներդրումները «Շողակաթ» արեւային կայանի շինարարությունում կազմել են մոտ 15 մլրդ դրամ։ «Շինարարության ընթացքում ստեղծվել է մոտ 700 աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր կայանի աշխատանքի դեպքում կստեղծվի մինչեւ 10 աշխատատեղ»,- եզրափակել է մարզպետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ