News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք  սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հիշյալ ֆիզիկական անձանց մոտ ներմուծված տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, սակայն փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացի Հ․Հ․-ն իր և 4 այլ անձանց անունով կազմակերպել է հիշյալ 11 տրանսպորտային միջոցի ներմուծումը ՀՀ տարածք և այդ ավտոմեքենաներն առանց մաքսազերծման ու պետական հաշվառում ստանալու՝ մասնատվել են ու մաս-մաս վաճառվել։

Ավտոմեքենաները սահմանված կարգով չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ 85,388,119 ՀՀ դրամ մաքսային վճարներ։ 

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից մեկի գործունեության վայրում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում՝ մասնատված վիճակում հայտնաբերվել է Հ․Հ․-ի անունով 2020թ-ի նոյեմբեր ամսին ներմուծված «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան։ Հատկանշական է, որ հիշյալ ավտոմեքենայի նույնականացման համարները վնասված են եղել, բացի մեկից, որի արդյունքում էլ հնարավոր է եղել նույնականացնել ավտոմեքենան։ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից հանցագործության առարկա հանդիսացող հիշյալ տրանսպորտային միջոցն առգրավվել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Oպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են՝ հանցավոր շղթայում ներգրավված բոլոր մասնակիցներին պարզելու և մնացած տրանսպորտային միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ