News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եթե ​​Ռուսաստանի նախագահի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի քննարկած բոլոր հարցերը հանրային դաշտ տեղափոխվեին, ապա կարծում եմ, որ ոչ մի լավ բան դուրս չէր գա: Այս մասին հուլիսի 8-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ արդյունք լինի, որպեսզի մենք ճիշտ ուղղությամբ շարժվենք, որպեսզի Ռուսաստանն այլեւս ստիպված չլինի միջամտել եւ հաշտեցնել երկու հանրապետությունները, որոնք Ջաբարովը, հետադարձ հայացք գցելով խորհրդային տարիներին, կարողացավ «եղբայրական» անվանել:

Նա պարազաբանեց, որ հանդիպման արդյունքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, լուրջ խոսակցություն է ծավալվել տարածաշրջանում, Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության վերաբերյալ:

Ջաբարովը նշեց, որ ընտրություններից հետո Փաշինյանն իր առաջին միջազգային այցը կատարեց Ռուսաստան: «Դաշնության խորհրդի դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ լուրջ խախտումներ չեն հայտնաբերել»,- ավելացրեց սենատորը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ռուսական զորքերի տեղակայման թեմային՝ նա նշեց, որ ռուս սահմանապահների ներկայությունն անվտանգության երաշխիք է: «Հայաստանը պատմականորեն կարեւոր երկիր է Ռուսաստանի համար. այն ժամանակին եղել է Ռուսաստանի ֆորպոստն Անդրկովկասում: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կմնա որպես անկախ պետություն: Միգուցե ժամանակ անցնի եւ հնարավոր լինի նորմալ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: Գլխավորն այն է, որպեսզի սադրանքներ չլինեն, ինչպես խաղաղապահների, այնպես էլ ռուս սահմանապահների կողմից այդպիսի սադրանքները կճնշվեն ամենավճռական կերպով՝ անկախ նրանից, թե որտեղից են դրան գալիս»,- հավաստիացրեց սենատորը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում թուրքական բազա կառուցելու հնարավորությանը, ապա նա ասաց, որ դա Ռուսաստանում ծայրաստիճան բացասաբար կընկալվի, քանի որ դա կլինի ՆԱՏՕ-ի երկրի հենակետը ԱՊՀ անդամ պետությունում: «Չեմ կարծում, որ Թուրքիան շահագրգռված է սրել հարաբերություններն իր հյուսիսային հարեւանի հետ, եւ առավել եւս՝ հակառակորդ գտնել ի դեմս Մոսկվայի: Ռուսաստանը եւ Թուրքիան երբեք դաշնակից չեն եղել, միշտ չէ, որ մեր շահերը համընկնում են: Հուսանք, որ ողջախոհությունը կգերակշռի, եւ Անկարան չի գնա բազայի կառուցմանն Ադրբեջանում»,- եզրափակեց սենատորը:

Ռուսաստանցի քաղաքագետ Արմեն Գասպարյանն իր հերթին հիշեցրեց, որ Օսմանյան կայսրության դոկտրինն իրականացվում է «մեկ ժողովուրդ` երկու պետություն» սկզբունքով 30 տարի շարունակ, ուստի շատ ավելի կարեւոր է մտածել, թե որոնք են լինելու Հայաստանի պատասխան քայլերը: «Պուտինն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է: Այստեղ մենք հեշտությամբ կարող ենք վերջակետ դնել: Չեմ կարծում, որ ծելքը գլխին ինչ-որ մեկը կորոշի փորձել խաղալ այդ գրավիչ խաղը Պուտինի հետ»,- ասաց նա՝ չանդրադառնալով նրան, որ մայիսի 12-ից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թշնամու զորքերը դեռ չեն հեռացվել:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, նրա կարծիքով, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը:

«Ակնհայտ է, որ քաղաքական մրրկայնության դարաշրջանը, որը սկսվել է Ռոբերտ Քոչարյանին բանտ ուղարկելու պահից, ոչ մի տեղ չի կորել: Բացի այդ, քննարկվել է տարածաշրջանում ինչ-որ հարաբերությունների հնարավոր զարգացման պահը՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի դժվարությունները»,- հայտարարել է Գասպարյանը:

Ըստ նրա՝ եթե միայն Ռուսաստանը լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը, ապա ընտրություններից հետո տրամաբանական է Փաշինյանի առաջին այցը Մոսկվա: «Մեր աչքի առաջ տեղի ունեցավ քաղաքական գործչի մի հետաքրքրաշարժ վերափոխում, որը եկել էր տրամագծորեն հակառակ հայացքներով, բայց բախվեց իրականությանը: Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ Մոսկվայում էր գտնվում ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որը, խոսել է այդ թվում նաեւ Հայաստանի տարածքում ռուսական երկրորդ ռազմաբազայի բացման մասին:

Քննարկվել է նաեւ Մոսկվայի միջնորդությամբ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու հարցը: Հարցերի առաջին բլոկը, որին Փաշինյանը պետք է պատասխանի ընտրություններից հետո, վերաբերում է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմին: Երկրորդ կետը ընդդիմության գործոնն է, Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, թե ինչպես է կառուցվելու փոխգործակցությունն իշխանությունների հետ: Հիմա ժամանակն աշխատում է ընդդեմ Փաշինյանի, գնդակը ոչ թե Երեւանի, այլ Բաքվի կողմն է: Պետք է արդարացնել ընտրողների վստահությունը», - հավելեց փորձագետը:

Քաղաքագետ Դմիտրի Եգորչենկովը նույնպես համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը լավ է հասկանում Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի անխուսափելիությունը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների լուծման, տրանսպորտային միջանցքների եւ անվտանգության հետագա ապահովման առումով: «Հայաստանը պետք է լրջորեն մտածի այն մասին, թե ինչպես այն ապագայում ոչ միայն պետք է պաշտպանի իր պետական ​​ինքնիշխանությունը, այլեւ՝ կառուցի այն»,- հավելեց նա:

Փորձագետը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը պարզապես ռազմական, ռազմաքաղաքական կազմակերպություն չէ, եւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում դաշինքի առկայությունը հետաքրքիր կլիներ, քանի որ այսօրվա զբաղեցրած դիրքորոշումը երկիմաստ է, միանգամայն պարզ չէ: «Այսօր Հայաստանում հարցեր են տալիս: Շատերն ասում են, որ եթե այս Կազմակերպությունն իրեն որպես ՆԱՏՕ-ին նման է դիրքավորում, ապա ինչու են դրա կառույցները որոշակի զգուշություն  ցուցաբերում Հայաստանի շուրջ տեղի ունեցողի հետ կապված»,- եզրափակեց Եգորչենկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ