News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան IREX հաստատությունը հրապարակել է Vibrant Information Barometer հետազոտությունը, ուր ավելի քան մեկ տասնյակ երկրների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանի լրատվական դաշտին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված երկու հիմնական զարգացումները՝ COVID-19-ը և ղարաբաղյան պատերազմը, իրենց ազդեցությունն են ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, ասված է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում:

Այն հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որն իրենից ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառվման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:

Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությունից, որոնք ներառում են տեղեկատվության որակի, տարածման խողովակների, սպառման ու ներգրավվածության, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցության չափորոշիչները: Այս ցուցանիշների հետազոտման արդյունքում երկրները բաժանվել են չորս պայմանական խմբերի՝ անկենսունակ/ձախողված տեղեկատվական համակարգ (0-10 միավոր), ոչ զգալի չափով կենսունակ /թույլ տեղեկատվական համակարգ (11-20), մասամբ կենսունակ / կայուն տեղեկատվական համակարգ (21-30) և խիստ աշխույժ / զարգացած տեղեկատվական համակարգ (31-40):

Հայաստանը, ըստ զեկույցի, ստացել է ընդհանուր 23 միավոր և իր տեղը զբաղեցրել մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում, ուր բացի Հայաստանից ընդգրկված են նաև Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն: Վերջինս ունի խմբի ամենաբարձր ցուցանիշը՝ 24 միավոր, որին հաջորդում են 23 միավոր ունեցող Հայաստանն ու Մոլդովան: Նրանց հաջոդում են 22 միավորով Ալբանիան և Ուկրաինան, իսկ վերջին տեղում են 21 միավորով Հյուսիսային Մակեդոնիան ու Մոնռտենեգրոն:

Հայաստանի զեկույցի շուրջ բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ: Անցած տարի Հայաստանում մեծ էր նաև հանրային բևեռացումը, հատկապես նոյեմբերի զինադադարի կնքումից հետո: Չնայած բանախոսները համաձայն են, որ ընդհանուր առմամբ ազատ խոսքը մեծ կորուստներ չի կրել անցած տարում, COVID 19- ի հետ կապված իրադրությունը մեծ փորձություն էր ՀՀ իշխանությունների համար մամուլի ազատության հարցում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետազոտվող չորս հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ցուցանիշում՝ ստանալով 28 միավոր: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի ներկայիս կարիքներին, իսկ տեղեկատվություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Լրատվամիջոցներն ավելի ու ավելի շատ են օգտվում իրենց իրավունքներիից, նշված է զեկույցում: Սակայն զեկույցն ընդգծում է նաև, որ լրատվամիջոցների սեփականության, դրանց թափանցիկության և խմբագրական քաղաքականության վրա ազդեցության ոլորտներում չի արձանագրվել որևէ բարելավում:

Ուսումնասիրության ենթարկված մնացած պետություններն ընդգրկվել են ոչ զգալի չափով կենսունակ կամ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Վերջինս 19 միավորով խմբի առաջատարն է, որին հաջորդում են Բոսնիա Հերցեգովինան՝ 18 միավորով, այնուհետև ՌԴ, Սերբիան, Բելառուսը՝ 15 միավորով: Ադրբեջանը 11 միավորով խմբի վերջին տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Ամենաշատ