News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ առավոտյան Տաջիկստանի տարածքում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Ղազախստանի կրթության նախարարության գիտության հանձնաժողովի սեյսմոլոգիական փորձամեթոդական արշավախումբը, հաղորդել է Ինտերֆաքս-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա՝ Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմա Աթայից 739 կմ հարավ-արեւմուտք: Էպիկենտրոնի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.66 աստիճան, արեւելյան երկայնության 70.50 աստիճան:

Ըստ Տաջիկստանի Հանրապետության ԳԱԱ Երկրաֆիզիկական ծառայության՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 7:12-ին (Մոսկվայի ժամանակով 5:12-ին), էպիկենտրոնը Տաջիկստանի տարածքում է:

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դուշանբեից 165 կմ հյուսիս-արեւելք, Ղարմից 21 կմ արեւելք: Էպիկենտրոնում ուժգնությունը հասել է 6 բալի, Դուշանբեում` մինչեւ 3 բալ», - Ինտերֆաքս-ին հայտնել է ԳԱԱ Երկրաֆիզիկական ծառայության աշխատակից Զարինա Մամատկուլովան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի զոհ է դարձել Տաջիկաբադի շրջանի Բուստոն գյուղի հինգ բնակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ