News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Անկարան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են «մասշտաբների» մասին, թե ինչպես են ապահովելու Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը թուրքական ուժերի հսկողության ներքո Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Ahval-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել է այդ հարցն իր թուրք գործընկերոջ հետ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ չհայտնելով հետագա մանրամասները: «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների ընթացքում մենք որոշել ենք, թե ինչ մասշտաբներ կունենա առաքելությունը, որը մենք կձեռնարկենք եւ կընդունենք»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննարկել է այդ հարցն ԱՄՆ ՊՆ Լլոյդ Օսթինի հետ այս շաբաթվա սկզբում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիան ձգտում է ֆինանսական, քաղաքական եւ նյութատեխնիկական աջակցություն ստանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից Քաբուլի օդանավակայանում անվտանգությունն ապահովելու համար, ինչն Աֆղանստանում դիվանագիտական առաքելության աշխատանքը շարունակելու բանալին է զորքերի դուրս բերումից հետո:

Թուրքիան ունի ավելի քան 500 զիվոր Աֆղանստանում, եւ Անկարան հայտարարում է, որ չի պատրաստվում լրացուցիչ զորքեր ներգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ