News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Թեհրանում Սլովենիայի դեսպանին կանչել են Իրանի արտգործնախարարություն այն բանից հետո, երբ Սլովենիայի վարչապետը մասնակցել է Իրանում ահաբեկչական խմբավորում համարվող Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության կազմակերպված հանդիպմանը:

Ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, Սլովենիայի վարչապետի մասնակցությունից հետո Թեհրանում Սլովենիայի դեսպան Քրիստինա Ռադեյը կանչվել է Իրանի ԱԳՆ: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Սլովենիայի վարչապետի ներկայությունն այս հանդիպմանը հակասում է դիվանագիտական ​​սովորույթներին եւ երկու երկրների համագործակցության ոգուն:

«Ահաբեկչական խմբավորմանն աջակցությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին եւ արժեքներին եւ անընդունելի է», - ԱԳՆ խոսնակը հայտնել է Սլովենիայի դեսպանին:

Սլովենիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ իր կառավարությանը անմիջապես կտեղեկացնի իրանական կողմի բողոքի մասին: Այս կապակցությամբ Սլովենիայի կառավարությունը պարզաբանում է պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ