Մեծ Բրիտանիայի խորհրդարան է մտցվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԲ-ի Հայ ազգային կոմիտեն:
Օրինագիծը ներկայացրել է խորհրդարանական Ջոն Սփելարը: Այն կքննարկվի համայնքների պալատում այս տարվա դեկտեմբերի 10-ին: