News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Կարծիք հայտնելը ես տարբերում եմ դատողություններ անելուց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Բարձրագույն դատական խորհրդում ասաց Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում նկատմամբ այս պահին կարգապահական պատասխանատվության հարցն է քննվում։

«Իմ կողմից զուտ իրավական դատողություններ եւ վերլուծություններ են կատարվել տեսական հարցերի շուրջ, դրա վառ ապացույցը հանդիսանում է նրանում, երբ լրագրողը վերջին հարցն է տվել , որ՝ այ հիմա ինչ պետք է անի Աննա Դանիբեկյանը, ես պատասխանեցի՝ ես չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ դա կդիտվի իմ կողմից միջամտություն մեկ այլ դատավորի վարույթում քննվող քրեական գործով։ Եթե ԲԴԽ-ն դատավորի գործողություններում կգտնի, որ օբյեկտիվորեն առկա է վարքագծի կանոնների խախտման դեպք, ապա միեւնույն է ՀՀ դատական օրենսգիրք 142-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում»,- նշեց նա։

Ըստ դատավորի՝ նախարարի միջնորդությունը ենթակա է մերժման.

«Խնդրում եմ՝ բացի այդ հաշվի առնել, որ միջնորդությունը քննարկելու պահին ես չունեմ կարգապահական տույժ։ Դատարանում նախաձեռնող կողմը որեւէ կերպ չկարողացավ փաստարկել, թե հատկապես որ արտահայտություններն են, որոնք, ըստ իրենց, բերել դատավորի վարքագծի հիշատակած կանոնների խախտման։ Տրվեց ընդհանրական պատասխաններ՝ ընդհանրական ձեւակերպումներով»։

Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել ս/թ մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ:

«Բայց այս դեպքում, երբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական՝ դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի՝ վերաորակման մասին խոսելն ավելորդ է»,- ասել էր դատավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը:

Տպել