ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության կանխման մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
Տղամարդը նախատեսում էր հուլիսին մարդաշատ վայրում ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել: Նրա թաքստոցում հայտնաբերվել են պայթուցիկ սարքի բաղադրամասեր, իսկ նրա կողմից օգտագործված կապի սարքավորումների մեջ՝ դրանց պատրաստման ցուցումներ եւ Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների հետ նամակագրություն:
Հարուցվել է քրեական գործ, շարունակվում են օպերատիվ-որոնողական միջոցառումները եւ քննչական գործողությունները: Չարագործի ինքնությունը չի բացահայտվել: