News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քենիայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդու, որին անվանում են «արնատենչ վամպիր» եւ մեղադրում առնվազն 10 երեխայի սարսափելի սպանությունների մեջ, տեղեկացնում է AFP-ն։

Մասթեն Միլիոմ Վանջալան ձերբակալվել է երկու երեխայի անհետացման հետ կապված, բայց, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, նա խոստովանել է շատ այլ երեխաների սպանությունը։

Նրանց խոսքով՝ 20-ամյա տղամարդը սպաներին տարել է այնտեղ, որտեղ գցել է մարմինները անտառային գոտում, եւ խոստովանել է առնվազն 10 երեխայի սառնասիրտ սպանությունը։

Ոստիկանությունը նրա ձերբակալությունը բնութագրել է որպես բեկում Քենիայում երեխաների տագնապալի անհետացումների հետաքննության գործում։

«Վանջալան միայնակ սպանել է իր զոհերին ամենադաժան ձեւով, երբեմն սպանելուց առաջ ծծելով արյունը նրանց երակներից»,- տեղեկացրել է Քրեական հետաքննությունների վարչությունը (DCI)՝ նրան անվանելով «արնատենչ վամպիր»։

Զոհ են դարձել 12-13 տարեկան երեխաներ։ Ոստիկանության խոսքով՝ զոհերին թմրանյութ է տրվել, որից հետո նրանց արնաքամ են արել, ոմանց էլ խեղդել։

Դպրոցականների առեւանգման այսպիսի դեպքերը հաճախակի էին դարձել վերջին ամիսներին եւ խուճապ առաջացրել ծնողների շրջանում։

Ոստիկանության տվյալներով՝ Վանջալայի առաջին զոհը 12-ամյա մի աղջիկ է եղել, որին առեւանգել է հինգ տարի առաջ Մաչակոս կոմսությունում, Նայրոբիից արեւելք։ Նրա հաջորդ զոհի սպանությունը արեւմտյան Քենիայում բողոքներ է առաջ բերել. տեղի բնակիչները այրել են մի մարդու տունը, որը, ինչպես նրանք էին կասկածում, սպանել էր տղային։

Մի քանի երեխաների մարմինները, որոնք մահացել էին Վանջալայի ձեռքով, մինչեւ այժմ չեն գտնվել։

Վանջալան չի ապաշխարել իր արարքների համար եւ դետեկտիվներին ասել է, որ «մեծ բավականություն» է ստացել զոհերին սպանելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ