News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ուրբաթ «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները կազմակերպել են բողոքի ցույց Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ. նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստները կազմակերպել են բողոքի ցույց Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տան մոտ»,-գրում է գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները համարում են, որ Ղարիբաշվիլիին է պատասխանատու հուլիսի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների համար, երբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի են ունեցել անկարգություններ՝ լրագրողին ծեծի ենթարկելով:

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը մի քանի մարդու դուրս է բերել այդ տարածքից՝ խանգարելով նրանց գրառումներ կատարել ասֆալտին եւ պատերին: Փոքրաթիվ մասնակիցներով ակցիան կարճ ժամանակ անց ավարտվել է: Տան տարածքում, որտեղ ապրում է վարչապետը, ուժգնացված հսկողություն է իրականացվում:

«Թբիլիսի փրայդ» ԼԳԲՏ համայնքի կազմակերպությունը պլանավորել էր քայլերթ Թբիլիսիում հուլիսի 5-ին: Դրա դեմ են ներկայացել ավանդական արժեքների պաշտպանները, որոնք վաղ առավոտյան սկսել էին հավաքվել Ռուստավելի պողոտայում: Ավելի ուշ նրանք տեղափոխվել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ առավել ագրեսիվ տրամադրված մասնակիցները սկսել են հարձակվել լրագրողների վրա՝ մեղադրելով նրանց սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ: Տուժել է ԶԼՄ-ների ավելի քան 50 ներկայացուցիչ: Լրագրողներին ծեծելու գործով ոստիկանությունը բերման է ենթարկել 23 մարդու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ