News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քարտ-բլանշը, որը Նիկոլ Փաշինյանը ստացավ միջազգային հանրությունից, մեզ խոստանում է ուժի նույնիսկ ավելի դաժան կիրառում, քան հիմա: Այս մասին հուլիսի 17-ին «Իրավական մարտահրավերները Հայաստանում» խորհրդաժողովին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա կոչ արեց միջազգային հանրության անաչառության վրա հույս չդնել, երբ խոսքը Հայաստանի նման երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին է:

«Նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներով լի ժամանակահատվածում Սյունիքն առաջին հանգրվանն է թուրք-ադրբեջանական ծրագրերի ճանապարհային քարտեզի վրա: Նրանք ամեն ինչ անում են Սյունիքի բնակիչներին ցույց տալու համար. եթե մենք այդպես վարվենք ձեր ընտրած մարդկանց հետ, ապա ո՞վ եք դուք: Ինչպես ուզենք, այդպես էլ կվարվեք ձեզ հետ: Սյունիքի համայնքների ղեկավարները զենքը ձեռքին դիմադրում էին թուրք-ադրբեջանական ագրեսիային: Նրանք նաեւ դեմ էին ներկայիս իշխանությունների քաղաքականությանը»,- ասաց Ալավերդյանը:

Նա հավելեց, որ հասարակության որոշակի հատվածի՝ Փաշինյանին ընտրելու փաստը խոսում է ինքնապահպանման բնազդի կորստի մասին:

«Դա վկայում է այն մասին, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, եւ դրանք ավելի դժվար են լուծվում, քան թվում է: Իշխանությունները ոչ միայն ոտնահարում են մարդու իրավունքները, այլեւ նրանց գործողությունները հակասում են մարդու իրավունքների սկզբունքներին: Մենք գործ ունենք պետական ​​տեռորի, այն է՝ հոգեբանական տեռորի հետ: Նպատակը հասարակությունը հնազանդ դարձնելն է, որը 30 տարվա ընթացքում հասավ խոսքի եւ կամարտահայտմման ազատություն կոչվածին: Մարդու իրավունքները հարգել չի ​​նշանակում, որ կարող ես խփել վատ մարդուն: Ավելին, նույնիսկ սպառնալիք հնչեցնելն է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Մյուս կողմից, Փաշինյանը կատարում է այն, ինչ խոստացել էր քարոզարշավի ընթացքում հետապնդումների մասով: Նրանք, ովքեր չեն ցանկանում ենթարկվել իրեն, պետք է փռել ասֆալտին: Իսկ մեզ Արցախի մասով ասում էին՝ ինչ պետք է, այն էլ քննարկում ենք: Այս դեպքում էլ անում են այն, ինչ ուզում են: Իրավապաշտպանները լռում են այդ գործողությունների մասին: Քաղաքացիական հասարակությունն ապացուցել է, որ այն ծառայում է ոչ թե հանրային շահին, այլ գլոբալիստներին», - եզրափակեց իրավապաշտպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ