News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանական հատուկ ջոկատայինները նոր գաղտնի առաքելություն կստանձնեն Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ պետական ​​մակարդակով հակառակորդների դեմ պայքարի ակտիվացման շրջանակներում, ասել է ավագ ռազմական հրամանատարը: Այս մասին գրում է The Times-ը:

Բրիգադային գեներալ Մարկ Տոտենը հայտնել է, որ Բրիտանական հատուկ օդային ծառայությունը եւ հատուկ նավակային ծառայությունն ավելի վտանգավոր առաքելություններ կիրականացնեն պետություններին դիմակայելու համար, ինչն ավելի մանրամասն պլանավորում եւ մասնագիտացված գիտելիքներ են պահանջում:

Ինքը՝ Տոտենը, կգլխավորի բրիտանական ծովային հետեւակայինների «ապագա հատուկ նշանակության ջոկատները», որոնք կօգնեն հատուկ նշանակության ջոկատներին՝ պայքարելով ահաբեկչության դեմ եւ հետ պահելով վարձկաններին ամբողջ աշխարհում: Այս խմբում ընդգրկվելու է 4 հազար մարդ:

«Այն, ինչ մենք կարող ենք անել, թույլ է տալիս, որ հատուկ նշանակության ջոկատները կենտրոնանան ավելի ու ավելի բարդ առաքելությունների վրա՝ Ռուսաստանին եւ Չինաստանին դիմակայելու համար: Դա իսկական մասնագետների գիտելիքներ եւ փորձ է պահանջում, ուստի մենք նրանց ավելի շատ ժամանակ եւ մարդ կտանք առաջադրանքների կատարման համար, իսկ մենք կարող ենք այնպիսի խնդիրներ կատարել, ինչպիսիք են, օրինակ, հակաահաբեկչական գործունեությունը կամ համատեղ օպերացիաները ծովում, որոնք դժվրություն են ներկայացնում եւ ուղեկցվում է ավելի բարձր ռիսկերով»,- նշել է գեներալը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ