News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իշխանությունն արդեն երեք տարի վախի մթնոլորտ սերմանելը, սեւ ու սպիտակի բաժանելը, հասարակության մի մասին մյուս մասի դեմ հանելը, քաղաքական գորիչներին, կուսակցություններին թիրախավորելը սովորություն է դարձրել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման է ենթարկել կառավարության շենքի մոտից:

«Այսօր  բացառություն չէր, ուղղակի այսօր մի խայտառակ միջադեպ արձանագրվեց, երբ կարմիր բերետավորների մի մեծ խումբ հարձակվել էր Գեղամ Նազարյանի վրա, ուղղակի ցուցադրաբար գետնին էին պառկեցրել, տեսնկարահանել, որ երեւի շեֆին զեկուցեին, որ տեսեք, գետնին ենք պառկեցրել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե երեկ ՀՅԴ-ի երիտասարդները ակցիա էին անում ԵՄ-ի կողմից անտարբերության եւ լռության դեմ, այդ դեպքում ինչո՞ւ նման ակցիաներ չեն կազմակերպվում ՌԴ-ի դեմ, Գեղամ Մանուկյան արձագանքեց. «ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Քրիստինե Վարդանյանը դրան շատ հանգամանալից բացատրություն տվել է: Բնականաբար, կան մարդկանց մի խումբ, որ հակադաշնակցական մոլուցքով է տարված եւ ինչ էլ լինի, պետք է քննադատի: Հիմա իրենց աչքը կարելի է կոխել, որ պատերազմի առաջին, թե երկրորդ օրն էր, որ ՀՅԴ ուսանողական միության անդամները տարբեր երկրների դեսպանտների դեմ, միջազգային կազմակերպությունների դեմ բողոքի գործողություններ էին անում: Իսկ երեկ եւ այսօր ՀՅԴ ուսանողական միությունը երկու մատնանշում էր անում. նախ ուր էին այդ եվրոպացի դիվանագետները պատերազմի ժամանակ, երբ հումանիտար աղետ էր, չթույլատրված զենքեր էին օգտագործում, եւ նաեւ, ինչու էին եվրոպացի դիվանագետներն այդքան մեծախոսությամբ զբաղվում, բայց երբեք ուշադրություն չեն դարձնում Հայաստանում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների ոտնահարման երեւույթներին»:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ անատանելի է դառնում այն մթնոլորտը, որը կա Հայաստանում. «Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բողոքում է, թե Ադրբեջանը պատերազմական տրամադրություններ ունի, խոսում է անվտանգությունից, Երասխում է իրավիճակը լարված, Սյունիքում է վիճակը լարված, ու այսպես գլխատել սյունյաց աշխարհը: Իշխանությունն ամբողջ Հայաստանում պետական հեղաշրջման նոր մի փուլ է սկսել ՏԻՄ ղեկավարների, տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների, ընտրություններին ոչ իրենց տեսակետն ունեցող մարդկանց, գործիչների դեմ տոտալ արշավի:Նման զանգվածային հարձակումն ուղղակի աննախադեպ է:

Բանը հասել է այնտեղ, որ ԱԳ առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը ԱԳՆ-ում առաջին իսկ հանդիպմանը խոսում է ՔՊ-ի նախընտրական ծրագրով առաջ շարժվելու մասին: Վստահ եմ՝ այնտեղ նտած տասնյակ կարգին դիվանագետներ ուղղակի գետինը մտան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ