Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչը երեքշաբթի քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։
«Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։