News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն   շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

«Պարոն վարչապետ,               

Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ  հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ իմ անունից Ձեզ շնորհավորական խոսք հղել՝ ազատ, վստահելի և թափանցիկ գործընթացի արդյունքում ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։

Ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում է նշանակալի մարտահրավերների, մասնավորապես՝ անվտանգային առումով։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ վերահաստատել ֆրանկոֆոն համայնքի ամբողջ համերաշխությունը, հատկապես հայկական այն ընտանիքներին, որոնք սպասում են ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև հակամարտության զոհերի մարմինների վերադարձին։

Այս համատեքստում ազգային միասնությունը և երկխոսությունը շարունակում են հիմնարար դեր ունենալ։ Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք գտնել ուղիներ և միջոցներ հայերին էլ ավելի համախմբելու համար և շարունակելու 2018 թվականից ի վեր Ձեր կողմից ձեռնարկված բարեփոխումների, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջկոտ դինամիկան։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ խթանելու համագործակցությունը մեր կազմակերպության և Հայաստանի միջև, հատկապես իրավական պետության ամրապնդման և ֆրանսերեն լեզվի ոլորտներում»,- նշված է ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ