News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոկրաինուհի Իրինա Սախնոն, ով որոշ ժամանակ ապրել է Հայաստանում, պատմել է արեւոտ կովկասյան երկրից ստացած իր տպավորությունների մասին։

Հայաստանում ազգի եւ հայտնի հայրենակիցների մասին պատմել ձգտում է յուրաքանչյուրը՝ եւ տաքսիստը, եւ շուկայի վաճառողը։ Նաեւ այն մասին, որ հայերը հին ժողովուրդ են։

«Վարորդը պատմում է. «Ալլեգրովան հայուհի է՝ Ղարաբաղից, ես այնտեղ հաճախ եմ լինում, տեսել եմ նրան ճանաչողներին»։ Կամ կարելի է լսել. «Դուք որտեղի՞ց եք. Ուկրաինայի՞ց։ Ձեր Տիմոշենկոն հայուհի է»»,- պատմում է Իրինա Սախնոն, գրում է Gazeta.UA-ն։

Նա նաեւ պատմել է, որ սլավոնական արտաքինով աղջիկներին նայում են նույնիսկ կանայք, իսկ ավտոմեքենաների վարորդները ազդանշանում են։

«Բոլորը քո մասին ամեն ինչ գիտեն։ Ֆիթնես կենտրոնից ամեն օր տուն վերադառնում էի այգով։ Մի անգամ կանգ առա՝ սուրճ խմելու։ Սրճարանի տիրոջ հետ խոսակցությունից պարզեցի, որ այգու մարդիկ գիտեն եւ ինձ, եւ թե ուր եմ գնում։ Մի անգամ երթուղային տաքսի էի նստել։ Մի քանի օրից էլի նստեցի, ասում եմ՝ որտեղ կանգնի, իսկ վարորդը՝ «Գիտեմ, գիտեմ. Դուք մի անգամ արդեն իջել եք այստեղ»,- նշել է Իրինան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ